211652_close_icon
views-count5437 դիտում article-date 20:15 10-12-2017

Օսլոյում շնորհեցին 2017թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շնորհեցին 2017 թվականի համար Խաղաղության Նոբելյան մրցանակը: Մրցանակը տրվեց Միջուկային զենքի արգելման Միջազգային ընկերությանը (ICAN): Պատվոգիրը, նոբելյան հուշամեդալը և 9 մլն շվեդական կրոնի (մոտ 1,1 մլն դոլար) չեկը ընդունեցին ICAN-ի տնօրեն Բեատրիս Ֆինն ու 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, որը 1945թ. ողջ է մնացել Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության ժամանակ և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքը արգելելու համար: Պարգևատրման հանդիսավոր արարողութհանը Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը նշել է, որ «ICAN-ի ջանքերը նոր խթան հանդիսացան միջուկային զենքի դեմ պայքարում»: Նշենք, որ ICAN-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր էր հայտարարվել հոկտեմբերին:

Նմանատիպ նյութեր