211652_close_icon
views-count28062 դիտում article-date 21:19 10-12-2017

Մոսկվա-Ցյուրիխ չվերթի ինքաթիռը շտապ վայրէջք է կատարել Շտուտգարտում շամպայն պահանջող ուղևորուհու պատճառով

Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել գերմանական Շտուտգարտում: Օդանավի անձնակազմը նման որոշում է կայացրել բիզնես-կլասի 44-ամյա ուղևորուհու պատճառով, որը ինքնաթիռի սրահում աղմուկ է բարձրացրել: Թռիչքի ժամանակ Շվեյցարիայի քաղաքացուհին բարձրաձայն պահանջել է իրեն շամպայն մատուցել: Երբ նրան մերժել են, նա սկսել է քայլել սրահով և իրեն ագրեսիվ պահել: Բորտուղեկցորդները ոչ մի կերպ չեն կարողացել նրան հանդարտեցնել: Շտուտգարտում վայրէջք կատարելուց հետո կինը տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: Արդյունքում ուղևորուհին ստիպված է եղել վճարել 5 հազար եվրո տուգանք: Բացի այդ, նա պետք է փոխհատուցի ինքնաթիռի չպլանավորված վայրէջքը, որը շատ ավելի մեծ գումար է կազմում:

Նմանատիպ նյութեր