Կիևի դատարանը ազատ է արձակել Սաակաշվիլիին
Այսօր՝ դեկտեմ,բերի 11-ին, Կիևի դատարանը մերժել է տնային շուրջօրյա կալանքի մասին դատախազի միջնորդութունը և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաակաշվիլին ազատ է արձակվել Վերին Ռադայի պատգամավորների երաշխավորությամբ: Նիստի ընթացքում 10 ուկրաինացի պատգամավոր պատրաստակամություն է հայտնել երաշխավոր լինել Սաակաշվիլիի համար:
Նշվում է, որ Սաակաշվիլին իր աջակիցների հետ երգել է Ուկրաինայի և Վրաստանի օրհներգները:
Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 14-ին:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/09/1084278/]Հիշեցնեք[/url], որ Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին:
Իսկ դեկտեմբերի 9-ին Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Մ. Սաակաշվիլիի կողմնակիցների և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել Կիևում:
Բախումները տեղի էին ունեցել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ պահվում է ձերբակալված քաղաքական գործիչը: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել Սաակաշվիլիի աջակիցների դեմ, հաղորդել էր «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Ամեն ինչ տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները խոչընդոտել էին Սաակշվիլիի կոմնակիցների՝ շենքի մոտ վրաններ տեղադրելու գործողությունները: