Պուտինը կինքնառաջադրվի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերով հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ինքնառաջադրվելու է։
«Դա լինելու է ինքառաջադրում»,-ասել է նա։
Ընդգծել է, որ մեծ հույս է կապում կուսակցությունների ու հասարակ քաղաքացիների հետ։ Դեռևս իր նախընտրական շտաբին ղեկավար նշանակելու հարցում չի կողմնորոշվել։