Ես չէ, որ պիտի գնահատական տամ Թրամփի աշխատանքին. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության մասին հարցին, ասել է, որ ինքը չի կարող գնահատել Թրամփի աշխատանքը։
«Ես չէ, որ պետք է գնահատական տամ նրա աշխատանքին»,-հայտարարել է ՌԴ նախագահը։
Վերջինս նշել է, որ Թրամփն իր ոչ բոլոր նախընտրական խոստումներն է կատարում, սակայն դա տեղի է ունենում ԱՄՆ-իներքին սահմանափակումների պատճառով։
Հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ի վերջո կկարողանան բարելավել փոխադարձ հարաբերությունները։