211652_close_icon
views-count5821 դիտում article-date 14:59 15-12-2017

Ֆիլիպ Լամ. Ժամանակն է բարեփոխել «Ոսկե գնդակը»

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը կոչ է արել վերանայել աշխարհի լավագույն խաղացողի որոշման չափանիշները: Վերջին 10 տարում մրցանակները նվաճել են Լիոնել Մեսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»)՝ 5-ական անգամ: «Եկել է ժամանակը «Ոսկե գնդակը» բարեփոխման ենթարկելու համար: Այն վերածվել է հարձակվողների շրջանում հեղինակության մրցույթի», ասել է Լամը: Վերջին անգամ մրցանակը պաշտպաններից շնորհվել է Ֆաբիո Կանավարոյին՝ 2006 թվականին:

Նմանատիպ նյութեր