22616 դիտում
18:33 15-12-2017
23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին. դատական նիստը հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արդեն նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի և Կարեն Մարտիկյանի, Հայկ Կարապետյանի, Մելանյա Գալստյանի, Կամո Գալստյանի, Էդվարդ Չինարյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Խաչատուր Դադոյանի, Արմեն Բարսեղյանի, Վրույր Վարդանյանի, Լաուրա Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։
Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալին տրամադրեն քրեական գործի նյութերը, 275 տեսաերիզները, բացի այդ, պաշտպանը պահանջել էր, որպեսզի կալանավայրում պայմաններ ստեղծվեն գործի ողջ նյութերին ծանոթանալու համար:
Այսօրվա նիստին Ա. Պետրոսյանը հայտարարեց, որ չի հասցրել ծանոթանալ նյութերի ողջ ծավալին և դատարանից խնդրեց ևս մեկ շաբաթ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 12-ին:
Նշենք, որ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իր վարույթում գտնվող քրեական գործերից մեկով կողմերից մեկի օգտին գործողություն և մեղմ պատժի դատապարտելու համար, իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով 23000 ԱՄՆ դոլար կաշառք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4863 դիտում
22:55 26-12-2014
Ձերբակալվել է Լոռու մարզի դատավորը՝ 20 հազար դոլար կաշառք ստանալու համար