Վիզային վիճակահանությունը ԱՄՆ է հասցնում վատագույններին. Դ. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով «գրին քարտ» վիճակահանությունը, հայտարարել է, որ դա նպաստում է նրան, որ Միացյալ Նահանգներ են տեղափոխվում այլ երկրների վատագույն քաղաքացիները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը։
Թրամփը հիշեցրել է վերջին 1 տարվա ընթացքում Նյու Յորքում ահաբեկիչների իրականացրած կրկնակի հարձակումները։ Առաջին ահաբեկիչը ԱՄՆ-ի տարածք էր հասել, այսպես կոչված, «շղթայական միգրացիայի» արդյունքում, երկրորդը՝ «գրին արտ» վիճակահանության։
Նա կրկին պնդել է՝ պետք է չեղարկել «գրին քարտ»-ը։