211652_close_icon
views-count63967 դիտում article-date 23:50 17-12-2017

Գողության դեպք Գյումրիում. հարսանեկան արարողության ժամանակ գողացել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի գումարը, իսկ ոստիկանության Մուշի բաժնի ավագ հետաքննիչը մուշ-մուշ քնած է

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, անձնական ունեցվածքի գողություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող «Վիկտորիա» հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակից գողացել է մոտ 450 հազ. դրամ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը եղել է աթոռի թիկնոցին կախված կիսաբաճկոնի ծոցագրպանում և այն պատկանել է Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հայկ Հակոբյանին, ով պետք է այդ գումարով կարևոր վճարումներ կատարեր, սակայն «շաբաթը ուրբաթից շուտ եկավ» ու ճիվաղը հարսանեկան արարողության ժամանակ գողացել է գումարը: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հ. Հակոբյանը Գյումրու քաղաքապետարանի լուսանկարիչ-օպերատորն է, իսկ գողությունը տեսանկարահանվել է հարսանյաց սրահում եղած տեսախցիկների կողմից և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն նշված բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մինասյանը ոչ մի աշխատանքներ չի ձեռնարկել տեսախցիկի արձանագրածը առգրավելու ուղղությամբ: Երևի Մուշի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի մեծն հետաքննիչ Մինասյանը մուշ-մուշ քնով է ընկել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր