55780 դիտում
10:02 18-12-2017
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Կոնգրես» հյուրանոցի մոտ Nissan-ը բախվել է Toyota-ին, Opel-ին, Kia-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan մակնիշի 34 OF 479 համարանիշի ավտոմեքենան բախվել է Toyota մակնիշի 20 GG 800 համարանիշի, Opel մակնիշի 35 CT 383 համարանիշի և Kia մակնիշի 34 NL 938 համարանիշի ավտոմեքենաներին, որից հետո էլ՝ կայանատեղիի ցուցանակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+