Սաակաշվիլին ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ցույցերը
Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 17-ին Կիևում՝ Հոկտեմբերյան պալատի մոտ բախումներից հետո որոշել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները։ Այդ մասին հայտնել է կուսակցության քաղխորհրդի անդամ Իվան Լոզովոյը։
«Ընդդիմությունը ժողովրդավարության կարևորագույն մաս է։ Քաղաքականությունն առանց ընդդիմության դառնում է ավտորիտարիզմ ու բռնապետություն»,-մեջբերել է ուկրաինական ZIK հեռուստաալիքը Լոզովոյի խոսքը։
Նշենք, որ ավելի վաղ Եվրամիությունն Ուկրաինայի իշխանություններից պահանջել էր հարգել Սաակաշվիլիի իրավունքները, սակայն նշել էր, որ հարձակումները հասարակական շենքերի վրա անընդունելի են: