13277 դիտում
10:08 19-12-2017
Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած առաջին ավտոմեքենան գնորդ չի գտնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան կրկին հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին: Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով:
Իսկ դեկտեմբերի 27-ին` հերթական աճուրդի ժամանակ, մեկնարկային գինը կկազմի 5 մլն 570 հազար 560 դրամ: Եթե դեկտեմբերի 27-ին այն չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հունվարի 11-ին` 4 մլն 456 հազար 448 դրամ, և այսպես շարունակ: Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չի պահում իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
70366 դիտում
09:43 20-06-2018
Գաղտնիքը բացվեց. ո՞վ է գնել Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը»․ «Ժողովուրդ»
17709 դիտում
11:14 09-12-2016
Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ծառայողական մեքենան հավանական գնորդ ունի. «Ժողովուրդ»
4098 դիտում
09:19 26-03-2016
Մանկավարժականի ռեկտորը Լևոն Տեր-Պետրոսյանին որպես ՀՀ առաջին նախագահ չի ճանաչում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»