Հայաստանում գործազրկության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ. ցուցանիշը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակառակ իշխանությունների՝ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին՝ Հայաստանում գործազրկության մակարդակը դեռևս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը:
Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ՝ 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 17.8 տոկոս:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենևին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետևանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ՝ գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]