211652_close_icon
views-count23227 դիտում article-date 15:53 19-12-2017

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը կարող է խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Բրիսթոլի» դեմ՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպմանը: «Ես «Բրիսթոլի» հետ խաղում կազմի փոփոխություններ կանեմ: Բայց ոչ շատ, քանի որ դա չեմպիոնշիփի ուժեղագույն թիմերից մեկն է: Չեմպիոնշիփն այժմ այն չէ, ինչ 15 տարի առաջ էր: Այժմ այդ մրցաշարում բավական բարձրակարգ թիմեր են խաղում: Նրանք ունենք խաղացողներ, որոնք հանգիստ կարող էին խաղալ Պրեմիեր-լիգայում: Մենք պետք է լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Հնարավոր է, Մխիթարյանը խաղա: Այժմ մենք խաղում ենք Մատայի, Լինգարդի, Ռեշֆորդի, Մարսյալի ու Լուկակուի հետ: Պահեստայինների նստարանին մնում է Իբրահիմովիչը, ինչպես նաև կամ Մարսյալը, կամ՝ Ռեշֆորդը: Նստարանին էլ է բալանս պետք: Հիշեցնենք, որ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/18/1084938/]հաղորդվել[/url] էր, որ Մխիթարյանը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Հայ ֆուտբոլիստը պորտուգալացի մասնագետի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով չի մասնակցել «ՄՅՈւ»-ի վերջին վեց հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր