Գեորգի Կուտոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ: Հաղորդում է ՀՀ [url=http://www.sns.am/index.php/am/news/376-19122017]ԱԱԾ[/url] մամուլի կենտրոնը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:
Նիստի մասնակիցներին նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը: «Հատուկ ծառայությունները պետք է ամրապնդեն գործընկերային կապերը, միմյանց հետ կիսվեն օպերատիվ և վերլուծական տվյալներով, ինչպես նաև կապեր հաստատեն քաղաքացիական հասարակության կառույցների հետ»,- նշել է Պուտինը: