211652_close_icon
views-count2802 դիտում article-date 20:46 20-12-2017

Փարիզում կայացել է Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին նոյեմբերի վերջին Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքները։ Հայաստանի արտգործնախարարն ու ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանգամանալից մտքեր փոխանակեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մյուս մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը, քննարկումների գլխավոր ուղղություններին, ֆրանկոֆոն գործարար համաժողովին։ Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր փոխանակեցին ՖՄԿ գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր