ԱՄՆ ֆիննախը «Մագնիտսկու ցուցակում» է ներառել Ռամզան Քադիրովին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու գործով» պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ևս 5 քաղաքացու նկատմամբ, որոնց մեղավոր են համարում մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին հայտնում է «Новая газета»-ն։
Ցանկում է հայտնել ՌԴ 5 քաղաքացի, ընդ որում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը:
Նշենք, որ ԱՄՆ-ում ընդունվել էր այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման համար:
Դրան ի պատասխան Պետդուման ընդունել էր «Դիմա Յակովլևի ցուցակը», որն արգելում է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել։