211652_close_icon
views-count3733 դիտում article-date 18:20 21-12-2017

Կատալոնիայում արտահերթ ընտրություններ են

Այսօր Կատալոնիայում անկցավում են մարզային խորհրդարանի ընտրություններ: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/19/catalonia-a-divided-campaign]euronews[/url]-ը: Հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեից և երկրամասն անկախ հռչակելու տեղական խորհրդարանի որոշումից հետո Իսպանիայի կենտրոնական իշխանությունը սառեցրել է Կատալոնիայի օրենսդիր և գործադիր մարմինների լիազորություններն ու պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Կատալոնացի 13 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահ Կարլես Պուչդեմոնը, Մադրիդի կողմից մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ապստամբություն նախաձեռնելու մեջ: Պուչդեմոնը և 4 նախարարներ ապաստան են գտել Բելգիայում: Հարցումների արդյունքներով անկախության դեմ հանդես եկող «Քաղաքացիներ» կուսակցությունը 25% վարկանիշ ունի: Նրանից հետ են մնում անկախական «Ձախ հանրապետականներ» և «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունները: Հարցումների մասնակիցների մեծ մասը հայտարարել են, որ անպայման մասնակցելու են ընտրություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր