211652_close_icon
views-count84731 դիտում article-date 22:00 21-12-2017

Արագածոտնի մարզում՝ խոշոր ավտովթարի ժամանակ 5 տուժածներին առաջինը օգնության են հասել էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մեկնելիս են եղել Վանաձոր՝ բժշկական կոնֆերանսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարտին Մանուչարյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, իսկ Nissan-ը վարել է Քուչակ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Մարգարյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նինա Բադալյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես որակավորման և արտադրութան բաժնի պետ, Քուչակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հայկ Կիրակոսյանն ու 31-ամյա Արայիկ Կիրակոսյանը: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին տեղում առաջին անհրաժետ բժշկական օգնությունն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ, Էրեբունի բժշկական կենտրոնի բաժնի վարիչներ Արամ Բադալյանը, Միհրան Մարտիրոսյանը և Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեծ Հայ, ժողովրդի կողմից սիրելի՝ Հարություն Քուշկյանի խորհրդական Առլետա Ազիզբեկյանը: Վերջիններս բժշկական կոնֆերանսին մասնակցելու նպատակով մեկնելիս են եղել Վանաձոր և տեսնելով վթարը, հավատարիմ Հիպոկրատին տված իրենց երդմանը, միանգամից օգնություն են ցուցաբերել գետնին ընկած վիրավորներին՝ կատարելով ներարկումներ, անհրաժեշտ վիրակապումներ, որից հետո արդեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները /ովքեր, ի դեպ, ժամանել են ուշացումով և այդ մասին բարձրաձայնում էին դեպքին ականատես քաղաքացիները/ տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/21/1085212/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, բախվել էին Ford Transit մակնիշի 530 AG 61 համարանիշի և Nissan X Тrail մակնիշի 34 ZL 699 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության բժիշկները ուշ են ժամանել, սակայն նրանք էլ հակառակն էին պնդում։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վիրավորներից մի քանիսին ուղեկցել են հիվանդանոց, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր