211652_close_icon
views-count3201 դիտում article-date 11:56 22-12-2017

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի նկատմամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցի վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28932670.html]«Ազատությունը»[/url]: Նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկը Միացյալ Նահանգներինն է, դրանք այնքան խիստ չեն, որքան պահանջում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Այդ պատժամիջոցներով կկրճատվի Հյուսիսային Կորեայից վառելիքի արտահանումը, կվերադարձվեն արտերկրում աշխատող բոլոր հյուսիսկորեացիները, կտուժի նաև երկրի նավագնացությունը: Պատժամիջոցների նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի արտաքին ֆինանսական աղբյուրները կրճատելն է:

Նմանատիպ նյութեր