211652_close_icon
views-count5563 դիտում article-date 14:56 22-12-2017

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել էներգետիկայի ոլորտի աշխատակիցներին

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավորարարողություն: Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը եւ հավելել, որ պետության ռազմավարությունն այստեղ ուղղված է էներգետիկ հնարավորությունների ընդլայնմանը, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ ինքնաբավության ապահովմանը: «Էներգետիկայի ոլորտը նաեւ մեր տնտեսության ամենաազատականացված բնագավառներից է, որտեղ ակտիվորեն ներգրավված են պետական ու մասնավոր հատվածները, առկա են շոշափելի ներդրումային հոսքեր Մայր Հայաստանից եւ սփյուռքից: Այսպիսով՝ էներգետիկայի ոլորտը ներհայկական տնտեսական կապերի ամրապնդման հաջողված կոնկրետ օրինակներից է»,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը: Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի անել հնարավորը ոլորտի զարգացման եւ էներգետիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: [img]http://st0.shamshyan.com/editor/0671966001513936106818041.jpg[/img]

Նմանատիպ նյութեր