Մեկ տարում Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 83 մլն-ով
Մինչև հաջորդ տարի, ըստ «Երկրի բնակչություն» հետազոտական հիմնադրամի կանխատեսումների, մեր մոլորակի վրա կապրի 7 միլիարդ 591 միլիոն 541 հազար մարդ։
Վերլուծաբանները նշում են, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ Երկրի բնակչությունը 2017թ-ին ավելացել է 83 միլիոնով։
Ամենաշատ ծնունդները գրանցվել են Աֆրիկայում, որտեղ մինչև 2050 թվականը կապրի 2.5 մլրդ մարդ։
Աֆրիկյան երկրների իշխանություններին էլ վերլուծաբանները հորդորում են խթանել կրթական ու ճանաչողական ծրագրերի տարածումը և ընդլայնել կանանց իրազեկվածության մակարդակը՝ խուսափելու համար անցանկալի հղիություններից։