211652_close_icon
views-count25883 դիտում article-date 18:47 23-12-2017

Ժոզե Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդին» կարծես պատժել են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է Անգլիայի առաջնության ժամանակացույցից: «Մենք միակ տուժածը չենք: «Լեսթերի» բախտն էլ չի բերել: Մենք պարզ ու օբյեկտիվ ուսումնասիրություն կատարեցինք և եկանք այն եզրահանգման, որ այս օրերին ԱՊԼ-ի տարբեր ակումբների խաղային գրաֆիկներում իսկապես մեծ տարբերություն կա: Ակնհայտ է, որ կա արտոնյալ ակումբների խումբ, իսկ կա թիմերի խումբ, ինչպես՝ մերը, որոնց պատժել են նման ժամանակացույցով: Գիտեմ, որ իմ թիմին երբեք չեն ընդգրկի արտոնյալ թիմերի շարքում: Ես չեմ բողոքելու այս հարցի առթիվ: Ուզում եք, որ ինձ է՞լ պատժեն», ասելէ Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր