«Մենք ձեզ ցույց կտանք». ռուսական ուղղաթիռային գործարանի տեսակլիպը՝ ամերիկացիների դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կազանի ուղղաթիռային գործարանը ամանորյա տեսակլիպ է նկարահանել՝ «Ֆյուզելաժ», որն այն մասին է, թե ինչպես է գործարանի երիտասարդ ինժեները հրաժարվել տեղափոխվել ԱՄՆ և լրտեսել ամերիկացիների օգտին:
«Մեր մեգաուղղաթիռները ձեր համար համբուրգեր չի՝ կոլայով: Մեր թռիչքին սահման չկա: Մենք ձեզ ցույց կտանք», ասվում է երգում:
Կլիպի հեղինակներն օգտագործել են «Լենինգրադ» խմբի երաժշտությունը:
Կազանի ուղղաթիռային գործարանը արտադրում է Մի-8/17 և «Անսատ» սերիայի ուղղաթիռներ, և այժմ պատրաստվում է նոր՝ տրանսպորտային-ուղևորատար Մի-8 ուղղաթիռի թողարկմանը: