211652_close_icon
views-count39379 դիտում article-date 23:16 23-12-2017

Աուտիզմով տառապող 10-ամյա տղայի երգը սուպերմարկետում դարձել է ինտերնետի հիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աուտիզմով տառապող 10-ամյա Կալում Կորտնիի ելույթը սուպերմարկետում նրան աստղ է դարձրել: Տղան իր ընտանիքի հետ միասին բրիտանական Բազիլդոն քաղաքի սուպերմարկետ է այցելել: Ինչ որ պահից տղան ոգեշնչվել է և որոշել էքսպրոմտ կատարել Սմոքի Ռոբինսոնի Who's Lovin You երգը: Ելույթը տեսանկարահանվել է և տեղադրվել Ֆեյսբուքում: Երգի կատարումը այնպես է ցնցել սոցցանցերի օգտատերերին, որ տեսանյութը արագորեն հիթ է դարձել: 10 օրում այն արդեն ավելի քան միլիոն դիտում է ունեցել: Երեխայի երաժշտական ունակությունների մասին ծնողներ վաղուց գիտեն, մի քանի տարի առաջ նրան համոզել են մասնակցել xFactor մրցույթում, որտեղ սակայն, Կալումը ընտրական փուլը չի անցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր