35257 դիտում
13:57 24-12-2017
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 41-ամյա վարորդը Nissan March-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդն ու ընտանիքի 4 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 41-ամյա Գայանե Կարապետյանը Մասիս-Չարբախ ավտոճանապահի 5-րդ կմ հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 MV 092 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Կարապետյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 81-ամյա Պայծառ Հովհաննիսյանը, 10-ամյա Սեդա Հովհաննիսյանը, 9-ամյա Էլեն Հովհաննիսյանը և 4-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են, իսկ վիրավորներից Պ. Հովհաննիսյանը գտնվում է ծանր կայուն վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+