Ֆիլիպիններում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել. զոհվել է մոտ 40 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆիլիպինյան Դավաո քաղաքի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի արդյունքում զոհերի քանակը կարող է հասնել մինչև 40-ի:
Հրդեհը սկսվել է NCCC առևտրի կենտրոնի երրորդ հարկում և տարածվել շենքի վերին հարկ, որտեղ հեռախոսային տեղեկատու ծառայության աշխատակիցները կրակի պատանդ են դարձել: Հրշեջները մի քանի ժամ փորձել են մարել կրակը:
Դավաոյի փոխքաղաքապետ Պաոլո Դուտարտեն հայտնել է, որ թեպետ 36 մարդ համարվում է անհետ կորած, սակայն նրան փրկելու ոչ մի շանս չկա:
Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ փոխքաղաքապետի հայրը, քաղաքապետի հետ միասին ժամանել է ողբերգության վայր, ինչպես նաև հանդիպել անհետ կորածների ընտանիքների հետ:
Դավաոն Մինդանաո կղզու գլխավոր նավահանգիստն է, բնակչության թվով երկրի երրորդ քաղաքը: Այն գտնվում է մայրաքաղաք Մանիլայից 800 կմ հեռավորության վրա: