211652_close_icon
views-count6259 դիտում article-date 21:09 24-12-2017

Աֆղանստանում բրիտանացի զինվորականները բողոքել են նախադեպը չունեցող Ծննդյան նվերներից

Աֆղանստանում բրիտանացի զինվորականները դժգոհ են մնացել նվերներից, որոնք ղեկավարությունը նրանց արել է Ծննդյան Տոների առթիվ: Հրամանատարությունը նրանցից յուրաքանչյուրին հատկացրել է... 1-ական ֆունտ ստերլինգ: 500 զինվորական ստացել են ընդհանուր առմամբ 500 ֆունտ՝ տոնական միջոցառումներ անցկացնելու համար: Այդ առումով ամերիկացի զինծառայողների բախտն ավելի շատ է բերել. Վաշինգթոնից նրանց ուղարկել են 8 ամանորյա եղևենի, տոնական զարդարանքներ, նվերներ և «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմի պատճենը: Բրիտանացի զինվորականներից մեկը նշել է, որ նույնիսկ ավելի աղքատ երկրները իրենց զինվորների համար ավելի շատ բան են անում. «Մեր բանակն այդքան փող չունի, որքան՝ ամերիկացիները, սակայն դանիացիներն ու նույնիսկ մոնղոլները իրենց տղաների համար ավելի շատ բան են արել», զինվորականի խոսքն է մեջբերել The Sunday Times-ը:

Նմանատիպ նյութեր