167498 դիտում
11:46 25-12-2017
Արտակարգ իրավիճակ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում. ռեկտորի անունով ստացվել է կասկածելի արկղ, դեպքի վայր են ժամանել տարածքի ոստիկանապետն ու Երևանի քրեականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի մաքրուհին տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը։
Այս պահին տեղում աշխատում են նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
Իրավապահները հայտնաբերել են կասկածելի արկղ, որի վրա գրված է ռեկտորի ազգանունը։
Այս պահին դեպքի վայր պետք է ժամանեն սակրավորները, որպեսզի վերջապես պարզեն արկղի պարունակությունը։
Ուսանողությունն ու դասախոսական կազմն այս պահին տարհանվել է, և շենքում Ոստիկանության կինոլոգոներն են հետախուզական աշխատանքներ կատարում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+