2568 դիտում
15:25 26-12-2017
Երևանի ավագանին հաստատել է անհատույց սեփականության իրավունքով մի շարք անձանց բնակարաններ նվիրելու որոշումների նախագծերը
Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին) Երևան համայնքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին և նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ օտարելու (նվիրելու) մասին որոշումների նախագծերը ևս քննարկվել և հաստատվել են Երևանի ավագանու կողմից:
Երևանի ավագանին քննարկել և հաստատել է նաև Երկրապահ կամավորականների միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:
Ավագանու կողմից հաստատվել է նաև արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Հրանտ Աղաբեկյանի` գույքի փոխանակման միջոցով բնակարանային պայմանների բարելավման որոշման նախագիծը:
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
14:19 28-04-2022
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
970 դիտում
12:26 29-04-2023
Նորագավիթ 1-ին փողոցի օտարման ոչ ենթակա հողերը սեփականության իրավունքով փոխանցվել են մի շարք անձանց
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը