ԱՄՆ-ն Պաղեստինին նոր մայրաքաղաք է առաջարկել
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է մայրաքաղաք ընտրել Աբու-Դիսը, որը սահմանակից է Երուսաղեմին։
Ինպես հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է «Համաս» շարժման պաղեստինյան քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։
«Վաշինգտոնը Պաղեստինի իշխանություններին առաջարկել է Պաղեստինի մայրաքաղաք կոչել Աբու-Դիսը»,-մեջբերել է հեռուստաալիքը Հանիայի խոսքը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնի առաջարկի մեջ քաղաքական բարեփոխումների միջոցով Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման նպատակ կա։