Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ Ուկրաինայի ԱԱԾ
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության: Այս մասին [url=https://www.svoboda.org/a/28939562.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցսկին:
Փաստաբանի խոսքով, ընդդիմադիր Սաակաշվիլին մերժել է իրավապահների հրավերը ընթացակարգային սխալի պատճառով: Չերնոլուտսկին նշել է, որ ԱԱԾ-ն հրավիրել է հարցաքննության և փորձաքննության միաժամանակ: Պաշտպանը կարծում է, որ Անվտանգության ծառայությունը պետք է հստակեցնի յուրաքանչյուր քննչական գործողության կարգը:
Բացի այդ, Վրաստանի նախկին նախագահը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա գտնում է, որ դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի հատուկ ծառայությունները ապօրինի են առևանգել են նրան իր տնից: