211652_close_icon
views-count6905 դիտում article-date 20:09 26-12-2017

Ձնաբուք Ճապոնիայում. Հոկկայդո կղզում 40 սմ ձյուն է տեղացել

Ճապոնիայի Հոկկիդո կղզում և Հոնսյու կղզու ամենահյուսիսային Թոխոկու շրջանում սաստիկ ձնաբուք է: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/12/26/heavy-snow-in-japan]euronews[/url]-ը: Վերջին 24 ժամվա ընթացքում այդ շրջաններում 40 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել: Հաղորդվում է 1 զոհի և 14 վիրավորի մասին: Նրանցից ոմանք տուժել են ուժեղ քամու պատճառով: Սպասվում է, որ ձյունն ու ցուրտ եղանակը Ճապոնիայի հյուսիսում կպահպանվեն մինչև հինգշաբթի: Հոկկայդո կղզին, ի տարբերություն ճապոնական արշիպելագի խոշոր կղզու՝ Հոնսյուի, հայտնի է իր խիստ կլիմայով: Հոկկայդո-Սապորո քաղաքում կլիման խոնավ մայրցամաքային է, կղզու հյուսիսում, լեռներում, սուբարտկիկ: Երկրի մայրաքաղաք Տոկիոն գտնվում է մերձարևադարձային կլիմայի միջավայրում, և բացասական ջերմաստիճանն այստեղ հազվադեպ է:

Նմանատիպ նյութեր