211652_close_icon
views-count45858 դիտում article-date 10:09 27-12-2017

Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին։ Ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ կատարելով օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ՝ պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։ Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր