Աֆղանստանում մոտ 90 թալիբների են սպանել
Աֆղանստանում վերջին 2 օրերին «Թալիբան» ահաբեկչական խմբավորման առնվազն 86 անդամ է սպանվել։ Այդ մասին հայտնել է Bakhtar գործակալությունը։
Այդ երկրի ազգային պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ օպերացիաներ են ընթացել երկրի հյուսիսային Ֆարիաբ, հարավային Գիլմենդ, Կանդագար, Զաբուլ, արևելյան Նանհարղար, Լագման, Պակտիկա և կենտրոնական Ղազնի, Վարդաք, Ուրուզգան նահանգներում։
Կառավարական ուժերի կողմից, բացի վերոնշյալից, սպանվել են նաև դաշտային 3 հայտնի հրամանատարներ։
Վիրավոր թալիբների թիվն անցնում է 3 տասնյակը, իսկ փախուստի դիմած 7 ահաբեկիչների հաջողվել է բռնել։