211652_close_icon
views-count10665 դիտում article-date 21:12 27-12-2017

Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել. կա 10 վիրավոր

Սանկտ Պետերբուրգի հյուսիում՝ Կոնդրատյևսկի պողոտայում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկություններոի՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր