211652_close_icon
views-count47098 դիտում article-date 14:27 28-12-2017

Արտակարգ դեպք Երևանի Հայ-հունական պետական քոլեջում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «հեռախոսային ահաբեկչին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են «հեռախոսային ահաբեկչին», ով նույն օրը, ժամը 13։20-ին զանգահարել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Հայ-հունական պետական քոլեջում ռումբ կա դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ մի քանի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ, ովքեր պարզել են, որ ահազանգը կեղծ է։ Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են հեռախոսային ահաբեկչին, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 15-ամյա Ռոմիկ Ն.-ն է, ով սովորում է նշված քոլեջի 1-ին կուրսում։ Պարզվել է, որ նա Էրեբունի վարչական շրջանում բնակվող իր դասընկեր, հասակակից Նարեկ Հ.-ի հեռախոսը վերցրել է ու առանց նրա գիտության՝ ահազանգել է Երևանի 1-02 ծառայություն և տվել կեղծ կանչ, իբրև թե քոլեջում ռումբ է դրված։ Ոստիկանները նշված անձանց ներկայացրել են բաժին, որից հետո բաց են թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր