ԻՊ-ը ստանձնլ է Սանկտ Պետերբուրգում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԻՊ լրատվական պորտալին։
Նշվում է, որ չնայած դրան, ահաբեկիչները իրենց ուղերձում ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որ պայթյունը իրականացրել են իրենք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Կոնդրատևի պողոտայում հնչել էր պայթյուն, որը, ըստ քննչական կոմիտեի, հավասար էր 200 գր տրոտիլի հզորության։
Պայթյունի հետևանքով տուժել էր 13 մարդ։