ԱՄՆ մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել օդի ցածր ջերմաստիճանի պատճառով
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել օդի ցածր ջերմաստիճանի պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը:
Նշենք, որ օդի ջերմաստիճանը գիշերը նվազել է մինչև -10 աստիճան:
Արտակարգ դրությունը կսահմանվի մինչև հունվարի 2-ը: