33637 դիտում
16:37 31-12-2017
«Արմենիա» դիագնոստիկայի կենտրոնի 69-ամյա փոխտնօրենի մահվան փաստով քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն շրջանների քննչական բաժնում քննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Հալաբյան փողոցի 41շենքի 24 բնակարանի բնակչուհի, 69-ամյա Սուսաննա Բուռնազյանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բուռնազյանը աշխատել է «Արմենիա» դիագնոստիկայի կենտրոնում՝ որպես փոխտնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15281 դիտում
20:23 30-09-2016
Երևանում 57-ամյա ԱՄՆ քաղաքացու մահվան փաստով նախաքննություն է սկսվել և նշանակվել են մի շարք փորձաքննություններ