Թուրքմենստանում արգելվել է սև գույնի ավտոմեքենաների շահագործումը
Թուրքմենստանի իշխանությունների որոշմամբ այսուհետ սև գույնի ավտոմեքենաներ չեն շահագործվի։ Այդ մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոն»-ը։
Ներկա պահին բոլոր ավտոկայանատեղիներից տարհանվում են բոլոր սև գույնի ավտոմեքենաները։
Իշխանությունները, սակայն, թույլատրել են սև գույնի ավտոմեքենաները ներկել սպիտակ կամ այլ բաց երանգի գույներով։ Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ ավտոսպասարկման կենտրոնները, օգտվելով առիթից, նշված ծառայության համար կրկնակի և եռակի գին են պահանջում։