Սպիտակ Տանը կարգելվեն բջջային հեռախոսները
Սպիտակ Տան հյուրերին, ինչպես նաև աշխատակիցներին այսուհետ չի թույլատրվի շենքի տարածքում օգտվել սեփական բջջային հեռախոսներից։
Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը։
«Սպիտակ Տան անվտանգությունը և տեխնոլոգիական համակարգերի ամբողջականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է, այդ իսկ պատճառով, սկսած հաջորդ շաբաթվանից, կարգելվեն բոլոր տեսակի անձնական բջջային կապի սարքերը»,-րագրողների հետ հանդիպմանն ասել է նա։