ՌԴ Կազանում ուսանողը լոտոյով Նոր տարվա առաջին օրը 250 մլն ռուբլի է շահել
Երեկ՝ հունվարի 4-ին, հայտնի է դարձել «Русское лото»-ով ռեկորդային՝ 250 մլն ռուբլի շահողի ինքնությունը:
Բան այն է, որ լոտոյի շահող տոմսը, որը գտնվել էր Թաթարստանում, հայտնի էր դեռ հունվարի 1-ին, սակայն միայն հեռուստահաղորդման թողարկումից հետո է շահողը արձագանքել:
Նա Կազան քաղաքի ուսանող է՝ Ամիր անունով: Նրա շահումը կազմել է 250 մլն ռուբլի՝ մոտ 4,5 մլն դոլար:
Նշվում է, որ լոտոյին մասնակցել է 42,5 մլն տոմս, իսկ հաղթող է ճանաչվել մոտ 19 մլն տոմս՝ տարբեր չափի շահումներով: