Պայմանագրային զինծառայողը շմոլ գազից խեղդվել է իր բնակարանի լոգարանում. նոր մանրամասներ
ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով»,- գրված է հաղորդագրության մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/06/1086185/]Հիշեցնենք[/url], որ Արցախի ՊՆ-ն [url=http://www.nkrmil.am/news/view/2059]հայտնել էր[/url], որ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: