Էստոնիայի արդարադատության նախարարը չի բացառում, որ Տալինում խորհրդային հուշահամալիրը կքանդվի
Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն չի բացառում, Տալինի Մարյամյաե բլրի վրա խորհրդային հուշահամալիրը մասամբ կապամոնտաժվի, դրա փլուզումը կանխելու համար: Հաղորդում է [url=https://ria.ru/world/20180106/1512194461.html?referrer_block=index_main_5]ria.ru[/url]-ն:
«Հուշահամալիրից խորհրդային տարրերը հեռացնելու հարցը պետք է քննել: Հարցն այն է, որ հուշահամալիրը պետք է անվտանգ լինի, և եթե անհրաժեշտ է, ապա պետք է ամրացնել կամ քանդել»,- ասել է Ռեյնսալուն ռադիոեթերում:
Արդարադատության նախարարության հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության համաձայն, «Մարյամյաե» հուշահամալիրն անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ մեկ միլիոն եվրո: Հուշահամալիրը բաղկացած է մի քանի հուշարձաններից: