Վախճանվել է «Եվրատեսիլի» հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը վախճանվել է 70 տարեկան հասակում:
Մահվան պատճառը քաղցկեղն էր, որի դեմ նա երկու տարի պայքարում էր: Գալը Փարիզի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 2017-ի դեկտեմբերի կեսերին:
Գալը երաժշտական կարիերան սկսել է 1963 թվականին, երբ նա 16 տարեկան էր: 2 տարի անց՝ ներկայացնելով Լյուքսեմբուրգը, նա հաղթեց «Եվրատեսիլի» երգի մրցույթում՝ կատարելով Poupée de cire, poupée de son ստեղծագործությունը:
Նա երկար տարիներ համագործակցում էր Սերժ Գենսբուրգի և Միշել Բերժեի հետ: 2017թ. մայիսին արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանին: