Հունգարիայի վարչապետը փախստականներին անվանել է «մահմեդական զավթիչներ»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպա ժամանող փախստականներին անվանել է «մահմեդական զավթիչներ» և որ իր երկիրը հետագայում մտադիր չէ նրանց ընդունել։
Welt-ին տված հարցազրույցում նա ասել է, որ փախստականների հոսքը իր երկրում հանգեցնելու է «զուգահեռ հասարակությունների» առաջացմանը։
Նա նաև կոչ է արել եվրոպական առաջատար պետություններին հարգել Հունգարիային, քանի որ նանցից շատերը մեղադրում են հունգարական իշխանություններին այն բանում, որ Բուդապեշտը միջոցներ է ստանում ԵՄ հիմնադրամից, սակայն հրաժարվում է ընդունել փախստականներին։