Թուրքիան հետաքննություն է անցկացնելու Եվրոպայում իսլամաֆոբիայի իրավիճակի առնչությամբ
Թուրքիայի խորհրդարանը սեփական հանձնաժողովն է ստեղծել, որը նպատակ ունի Եվրամիության 4 պետություններում իսլամաֆոբիայի վերաբերյալ հետաքննություն անցկացնել, հաղորդում է Belga գործակալությունը։
Հանձնաժողովը պատրաստվում է իր ուշադրությունը կենտրոնացնել Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի վրա, որտեղ, ըստ թուրքական իշխանությունների, առավել շեշտված է իսլամաֆոբիան։
Գործակալությունը թուրքական խորհրդարանի այդ քայլն անվանում է «պատասխան՝ Ավստրիայի քաղաքացիների կողմից ռասիստական հայտարարություններ հնչեցնելուն»։