Մահից ակնթարթներ առաջ և հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Արխանգելսկ տանող ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ընտանիքի 3 անդամներ տեղում մահացել են: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Ford Fusion մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել ընթացող VOLVO XC70 ավտոմեքենային:
Բախման հետևանքով Ford Fusion-ի վարորդը, նրա 26-ամյա կինն ու 4-ամյա որդին տեղում մահացել են: