Պակիստանում աղջնակի բռնաբարությունն ու սպանությունը քաղաքացինեին դրդել է զանգվածային անկարգությունների
Պակիստանում 11 տարեկան աղջնակի՝ Զեյնաբ Անսարիի բռնաբարության և սպանության փաստից զայրացած ամբոխը հարձակվել է ոստիկանության բաժանմունքի և պետական մեկ այլ հիմնարկի վրա: Ընդհարման հետևանքով սպանվել է առնվազն 2 մարդ: Հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-asia-42637027?ocid=socialflow_facebook&ns_mchannel=social&ns_campaign=bbcnews&ns_source=facebook]BBC[/url]-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Փենջաբի գավառում: Անկարգությունները սկսվել են աղջնակի հուղարկավորությունից հետո:
Երեխային առևանգել, բռնաբարել և սպանել են, ենթադրաբար, հունվարի 4-ին, երբ նա մահմեդական դասընթացներից վերադարձել է տուն: Դիակը հայտնաբերվել է հունվարի 9-ին, ավազանում:
Ողբերգության օրը նրա ծնողները գտնվել են Սաուդյան Արաբիայում՝ մահմեդական ուխտագնացության նպատակով:
Այս հանցագործությունը Պակիստանում վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել: Քաղաքացիները Պակիստանի իրավապահներին դատապարտում են ոչ արդյունավերտ աշխատանքի և նման հանցագործությունները կախնելու հարցում ցուցաբերած անկարողության համար: